Իրանի Իսլամական Հանրապետության բանակը դաշտային հիվանդանոց է ուղարկել Թուրքիայի երկրաշարժից տուժած շրջաններ
Իրանի Իսլամական Հանրապետության ցամաքային զորքերի հրամանատարը հայտնել է Թուրքիայի երկրաշարժից տուժած շրջաններ դաշտային հիվանդանոց ուղարկելու մասին։
Բրիգադային գեներալ Քյումարս Հեյդարին ասել է. -«Անկարայի խնդրանքով Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային ուժերի առաջին դաշտային հիվանդանոցն ուղարկվել է Թուրքիայի երկրաշարժից տուժած հարավային շրջաններ»։
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությանը տված հարցազրույցում բանակի ցամաքային զորքերի հրամանատարը հավելել է. «Այս դաշտային հիվանդանոցն ունի 50 մահճակալ՝ ներառյալ շտապօգնության բաժանմունք, վիրահատարան, դեղատուն, լաբորատորիա և այլն»։
Նա ասել է. «Այս հիվանդանոցից բացի, Թուրքիայի երկրաշարժից տուժած շրջաններ է ուղարկվել վիրաբուժական, օրթոպեդիկ, մանկաբուժական, ինֆեկցիոն, շտապ բժշկության, բուժքույրական, մանկաբարձության և վիրահատական ոլորտների 60 բժիշներից բաղկացած խումբ»։