Փետրվար 14, 2023 11:45 Asia/Tehran
  • Երկրաշարժից տուժած 12 հազար սիրիացիներ վերաբնակեցվել են իրանական ճամբարներում

Սիրիայի Հալեպում ԻԻՀ գլխավոր հյուպատոսը հայտարարեց, որ Հալեպում երկրաշարժից տուժած 12000 սիրիացիներ տեղավորվել են այս քաղաքում Իրանի Իսլամական Հանրապետության կողմից ստեղծված 9 ճամբարներում։

Հալեպում Իրանի գլխավոր հյուպատոս՝ Սալման Նավաբ Նուրին ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում նշել է, որ Սիրիայի կառավարության և Հալեպում երկրաշարժից տուժածներին օգնող երկրների կողմից ստեղծվել են 172 բնակեցման կենտրոններ և  այդ կենտրոններում բնակեցվել են երկրաշարժից տուժած 180 հազար սիրիացիներ:
Իրանցի դիվանագետը Հալեպի երկրաշարժից տուժած շրջաններում փլատակների մաքրման աշխատանքների մասին ասել է.«Հալեպում ավարտվել է բոլոր 56 ավերված շենքերի փլատակների մաքրման աշխատանքը»:
Երկուշաբթի՝ փետրվարի 6-ի առավոտյան, 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով Սիրիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մեծապես տուժել են այդ երկրի հինգ նահանգներ և մեծ թվով մարդիկ են զոհվել:
Հալեպի երկրաշարժի հետևանքով կա 500 զոհ և 750 վիրավոր:

Պիտակ