Իրանը լուսանկարներում- Իրանական իսկական արվեստի ցուցադրություն Յազդի ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսում
https://parstoday.ir/hy/news/iran-i193518-Իրանը_լուսանկարներում_Իրանական_իսկական_արվեստի_ցուցադրություն_Յազդի_ձեռագործ_աշխատանքների_ցուցահանդեսում
Իրանի տարբեր նահանգների մասնակցությամբ պատմական Յազդ քաղաքում անցկացվել է ձեռարվեստի ցուցահանդես և բացի ձեռագործ աշխատանքներից, ցուցադրվել են քոչվորական սև վրաններ, հնչել են նաև իրանական երգեր։
(last modified 2025-09-24T15:02:44+00:00 )
Փետրվար 15, 2023 17:06 Asia/Tehran

Իրանի տարբեր նահանգների մասնակցությամբ պատմական Յազդ քաղաքում անցկացվել է ձեռարվեստի ցուցահանդես և բացի ձեռագործ աշխատանքներից, ցուցադրվել են քոչվորական սև վրաններ, հնչել են նաև իրանական երգեր։

Ձմռան այս ցուրտ օրերին քոչվորների  սև վրանների և գոնագեղ աշխարհի միջով անցնելը, և Իրանի ձեռարվեստի իսկական կոլորիտին ծանոթանալը տեղական երգերի հետ մեկտեղ կրկնակի հաճույք է ստեղծում մարդու մեջ։

Իրանի ձեռարվեստի ցուցահանդեսը համաշխարհային և պատմական Յազդ քաղաքում կհյուրընկալի մարդկանց և արվեստագետներին մինչև 2023 թվականի փետրվարի 17-ը:

Արհեստագործությունը արդյունաբերական և գեղարվեստական ​​եկամուտ ստեղծող ճյուղերից է, որը վերջին տարիներին զգալի առաջընթաց է գրանցել արտադրության և իրացման ոլորտում։