Իրանը պահանջել է միջազգային հանրության ավելի ակտիվ դիրքորոշում ԱՄՆ պատժամիջոցների դեմ
Անդրադառնալով ԱՄՆ-ի դաժան պատժամիջոցների անմարդկային հետևանքներին՝ ԵՄ-ում Իրանի ներկայացուցիչը կոչ է արել միջազգային հանրությանը ավելի ակտիվ դիրքորոշում ցուցաբերել՝ դադարեցնելու այս անօրինական գործընթացը՝ օրենքի հիման վրա միջազգային կարգը պաշտպանելու համար։
Չորեքշաբթի օրը Եվրամիությունում Իրանի ներկայացուցչությունը Twitter-ում տեսահոլովակ հրապարակելով բացատրել է.«Թեև Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցների պատճառած վնասն ու ցավը հնարավոր չէ չափել, սակայն դրան, ինչպես հարկն է, ուշադրություն չի դարձվել՝ դրա կործանարար հետևանքներին։
Այս հոլովակում ասվում է, որ Ամերիկայի այսպես կոչված մարդասիրական բացառությունները պարզապես դեկորատիվ ծածկույթ են այն գործողությունների համար, որոնք խորապես անմարդկային են և սկզբունքորեն հակաբարոյական:
Հոլովակում, ապա նշվում և բացատրվում է Իրանում թիթեռ հիվանդությամբ տառապողների վիճակը, որ այդ մարդիկ կորցրել են իրենց հասանելիությունը կենսական նշանակություն ունեցող դեղամիջոցներին՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի պատժամիջոցների հետևանքով, որոնք ուժեղացվել են Ջո Բայդենի վարչակազմի կողմից։
Վերջում ԵՄ-ում Իրանի ներկայացուցիչը նշում է.«Միջազգային հանրությունը չպետք է քնած ձևանա ԱՄՆ պատժամիջոցների կողմից իրանցիների լուռ սպանության հարցում և պետք է դադարեցնի այդ անօրինական գործընթացը։ Լրատվամիջոցները նույնպես պետք է խախտեն իրենց լռությունը և զեկուցեն պատժամիջոցների կործանարար հետևանքների մասին։ Գործելու ժամանակը հիմա է: