Իրանում տարեկան 1300 ցողունային բջիջների փոխպատվաստում է կատարվում
https://parstoday.ir/hy/news/iran-i193558-Իրանում_տարեկան_1300_ցողունային_բջիջների_փոխպատվաստում_է_կատարվում
Իրանի գիտատեխնիկական շտաբի տեխնոլոգիաների և նորարարությունների ռազմավարական ոլորտի վերահսկողության տնօրենն ասել է. -«Իրանում  տարեկան 1300 արյունաստեղծ ցողունային բջիջների փոխպատվաստում է կատարվում»։
(last modified 2026-05-10T06:05:56+00:00 )
Փետրվար 16, 2023 13:10 Asia/Tehran
  • Իրանում տարեկան 1300 ցողունային բջիջների փոխպատվաստում է կատարվում

Իրանի գիտատեխնիկական շտաբի տեխնոլոգիաների և նորարարությունների ռազմավարական ոլորտի վերահսկողության տնօրենն ասել է. -«Իրանում  տարեկան 1300 արյունաստեղծ ցողունային բջիջների փոխպատվաստում է կատարվում»։

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Իրանի գիտատեխնիկական շտաբի տեխնոլոգիաների և նորարարությունների ռազմավարական ոլորտի վերահսկողության տնօրեն Մոջթաբա Թավուսին, անդրադառնալով Իրանում «ցողունային բջիջների գիտության և տեխնոլոգիաների ազգային փաստաթղթի» մշակվելուն, հավելել է.«Բջջային թերապիայի, գենային թերապիայի և հյուսվածքների ինժեներիայի ոլորտում Իրանի արտադրանքը ներկայումս բարձրորակ արտադրանք է, և այս առումով մենք աշխարհում վեցերորդ տեղում ենք»:

Անդրադառնալով Իրանում ցողունային բջիջների հեղինակավոր կենտրոնների գործունեությանը, Թավուսին ասել է.«Ներկայումս ավելի քան 20 կենտրոններ մատուցում են ցողունային բջիջների ծառայություններ, ինչպիսին է ցողունային բջիջների և արյունաստեղծ բջիջների փոխպատվաստումը, և  Իրանում տարեկան 1300 արյունաստեղծ ցողունային բջիջների փոխպատվաստում է իրականացվում»: