Իրանը լուսանկարներում- Իրանի Քուհռանգ գյուղի տները թաղվել են ձյան մեջ
Փետրվար 17, 2023 07:46 Asia/Tehran
Իրանի Չահարմահալ և Բախտիարի նահանգում ձյան առատ տեղումների պատճառով, Քուհռանգ քաղաքում կարմիր կարգավիճակ է հայտարարվել: Քաղաքում ձյան բարձրությունն այնքան մեծ է, որ այն ծածկել է որոշ տներ:
Իսլամական խորհրդարանում Քուհռանգի ներկայացուցիչ Ղոդրաթոլլահ Համզան ասել է, որ ձյան բարձրությունն այնքան մեծ է, որ ճանապարհները հնարավոր չէ բացել անգամ բուլդոզերներով ու բեռնատարներով:
Նա նշել է. «Մենք խնդրել ենք շրջանին տրամադրել ավելի ժամանակակից սարքավորումներ: Երեկ երեկոյան խորհրդակցություն է տեղի ունեցել այդ և բնակիչներին օգնելու հարցերի շուրջ»:
Պիտակ