Ավելի քան 2 հազար արվեստագետների մասնակցությամբ, Իրանում կմեկնարկի Ֆաջր երաժշտական փառատոնը
Այսօր երեկոյան, ավելի քան երկու հազար արվեստագետների մասնակցությամբ, Իրանում կմեկնարկի Ֆաջր 38-րդ երաժշտական փառատոնը:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ փառատոնը կտևի վեց օր և դրա շրջանակներում ելույթ կունենա 2126 երաժիշտ:
Փառատոնի առաջին օրը ժամը 18:30-ին Վահդաթ սրահը կհյուրընկալի Իրանի ազգային երաժշտական նվագախմբին, իսկ 21:30-ին՝ Հունգարիայից ժամանած ջութակի և դաշնամուրի դուետին:
Ժամը 18:30-ին Ռուդաքի սրահում տեղի կունենա Իրանի երաժշտական դպրոցների տղաների երգչախմբի համերգը, իսկ 21:30-ին կներկայացվի Ղեշմի երաժշտական ծրագիրը:
Ամեն օր ժամը 16:00-ից 20:00-ն իմամ Ալիի թանգարանում կներկայացվի Ֆաջր երաժշտական փառատոնի ժամանակացույցը, ինչպես նաև նախորդ շրջանների կատարումների մասին պատմող ֆիլմը:
Բեհզադ Աբդիի ղեկավարությամբ, Ֆաջր երաժշտական 38-րդ փառատոնը կանցկացվի մրցութային և արտամրցութային բաժիններում։
Փառատոնի այս շրջանում տեղի կունենա երգի մրցանակաբաշխություն, կշնորհվեն մրցանակներ երաժշտական և մեդիա ոլորտներում, կկայանան տարբեր մասնագիտական հանդիպումներ։