Մեկնաբանություն- Իրանը հակադարձել է անջատողական հակահեղափոխական տարրերի հետ Էմանուել Մակրոնի հանդիպմանը
(last modified Sun, 19 Feb 2023 14:44:24 GMT )
Փետրվար 19, 2023 18:14 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանը հակադարձել է անջատողական հակահեղափոխական տարրերի հետ Էմանուել Մակրոնի հանդիպմանը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին շաբաթ օրը թվիթերում արձագանքել է հակահեղափոխական տարրերի հետ Ֆրանսիայի նախագահի հանդիպմանը։

Քանանին գրել է.«Նրանք, ովքեր անտեսում են իրանցիների ճնշող մեծամասնության 44 տարվա անզուգական հովանավորությունը երկրի, հեղափոխության և առաջնորդության նկատմամբ և գնում են մի քանի անանուն ծաղրածուների մոտ, ոչ հավատում են ժողովրդավարությանը և ոչ էլ ճանաչում հեղափոխությունն ու Իրանի ժողովրդին: Իմացեք շուտով դուք ծնկի կգաք Իրանի ժողովրդի տոկունության, ուժի ու մեծության առաջ»:

Հատկանշական է, որ ԱՄՆ-ում տեղակայված հակահեղափոխական տարրերից Մասիհ Ալինեժադը, ով բացահայտորեն խոսում է Իրանի մասնատման մասին, Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, և Մակրոնը խոստացել է հանդիպել ընդդիմադիր կոալիցիայի հետ:

Իրանում վերջին անկարգությունների ժամանակ Էմանուել Մակրոնը փորձել է խրախուսել հասարակական կարծիքն Իրանի դեմ՝ որդեգրելով միջամտողական դիրքորոշումներ և նույնիսկ պատրվակ ծառայեցնելով Իրանում տեղի ունեցող անկարգությունները, միջուկային բանակցություններում համաձայնության հասնելու հնարավորությունը բնութագրել է «փխրուն»։

Հակաիրանական դեմքերին հեղինակություն տալու և պաշտոնականացնելու նպատակով, Մակրոնն ավելի վաղ հանդիպել էր նրանցից մի քանիսի հետ։ 2022 թվականի նոյեմբերի 11-ին լուսանկարներ և լուրեր հրապարակվեցին Փարիզի Խաղաղության ֆորումի հանդիպման շրջանակում, Մակրոնի հետ հակաիրանական ընդդիմության առաջնորդ Մասիհ Ալինեժադի և մի քանի ուրիշների հանդիպման մասին: Այս հանդիպման ժամանակ Ալինեժադը պնդել էր, որ Իրանում տեղի ունեցող անկարգությունները հեղափոխություն են, և Մակրոնը ևս այս հանդիպման ժամանակ իր ելույթում Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունները անվանել է «հեղափոխություն» և ասել.«Հարգանք է տածում Ալինեժադի ղեկավարած հեղափոխության նկատմամբ»: Զարմանալի է, որ Մակրոնը, որպես քաղաքական գործիչ, որը պետք է ծանոթ լինի քաղաքական և սոցիալական հայեցակարգերին, չի հասկանում խռովության և հեղափոխության տարբերությունը: 2022 թվականի նոյեմբերի 13-ին Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ՝ Նասեր Քանանին դատապարտեց Փարիզի խաղաղության ֆորումի շրջանակներում Մակրոնի հանդիպումը հակաիրանական գործիչներից մեկի և նրա ուղեկիցների հետ և ասաց.«Զարմանալի է, որ ազատության հավակնորդ երկրի նախագահը, իր մակարդակն իջեցնելով, հանդիպում է ատելի մի մարդու հետ, ով վերջին ամիսներին ակնհայտորեն փորձել է ատելություն,բռնություն և ահաբեկչական գործողություններ տարածել Իրանի Իսլամական Հանրապետությունում, ինչպես նաև արտերկրում ԻԻՀ դիվանագիտական ​​վայրերի և դիվանագետների դեմ:

Չնայած արևմտյան առաջնորդների, այդ թվում՝ Մակրոնի, դավադիր քաղաքական և մեդիա գործողություններին՝ աջակցելու հակահեղափոխական տարրերին, ինչպես նաև հակահեղափոխական և անջատողական խմբավորումների հանցավոր և դիվերսիոն գործողություններին և չնայած Իրանում անկարգություններ հրահրելու նրանց համակողմանի ջանքերին, Իսլամական Իրանը միշտ պահպանել է իր ուժն ու հեղինակությունը, և Իրանի ժողովուրդը, դժվարին իրավիճակներում հայտարարելով Իրանի Իսլամական Հանրապետությանը սատարելու մասին, ընդգծել է ցանկացած խռովության և անկարգությանը դիմակայելու իր պատրաստակամությունը և ակտիվ դերակատարություն է ունեցել այս հարցում: Բացի այդ, Իրանի ժողովուրդը, որը հազարամյա պատմություն և քաղաքակրթություն ունեցող երկիր է, երբեք և ոչ մի դեպքում չի ենթարկվի անջատողական խմբավորումների պահանջներին, այն է՝ մասնատել հինավուրց Իրանը: