Ամիր Աբդոլլահյան. Եվրոպան շարունակում է Թրամփի ձախողված քաղաքականությունը
(last modified Mon, 20 Feb 2023 05:36:21 GMT )
Փետրվար 20, 2023 09:06 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Եվրոպան շարունակում է  Թրամփի ձախողված քաղաքականությունը

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ վերջին ամիսներին Եվրոպայի գործողությունները Թրամփի վարած անարդյունաբվետ քաղաքականության շարունակությունն են:

Անդրադառնալով իսլամական հեղափոխության տարեդարձի երթին միլիոնավոր իրանցիների մասնակցությանն Ամիր Աբդոլլայյանը դատապարտել է որոշ երկրների կողմից ահաբեկչական խմբավորումներին աջակցության ցուցաբերումը: 
Անդրադառնալով պատժամիջոցների կրկնվող և անարդյունավետ քաղաքականությանն ԻԻՀ ԱԳ նախարան ասել է. «Վերջին ամիսների ըթնացքում Եվրոպայի գործողություններն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարած անարդյունավետ քաղաքականության շարւնակությունն են, ինչը ևս մեկ անգամ փաստում է երկակի չափորոշիչների կիրառման և մարդու իրավունքները որպես ճնշման լծակ կիրառելու մասին»: 
Եվս մեկ անգամ ընդգծելով Ուկրաինայում պատերազմի դադարեցման անհրաժեշտությունն ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է. «Իրանը մշտապես ընդգծել է ուկրաինական հակամարտությունը լուծելու համար հրադադարի հաստատման և խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը»: 
Նա նշել է. «Իրանի տեսանկյունից՝ երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը կայուն խաղաղության երաշխիքն է, այդ թվում՝ Ուկրաինայում, և մենք ջանք չենք խնայել՝ հրադադարի ռեժիմի և խաղաղության հաստատման համար»: 
ԵՄ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Իրան-ՄԱԳԱՏԷ համագործակցությունը առաջընթաց կունենա և ընդգծել է օրակարգային հարցերն առաջ մղելու համար բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը: