Ֆաջր երաժշտական ​​փառատոն. Ռադիո-հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի ելույթը փառատոնի չորրորդ գիշերը
https://parstoday.ir/hy/news/iran-i193890-Ֆաջր_երաժշտական_փառատոն._Ռադիո_հեռուստատեսության_սիմֆոնիկ_նվագախմբի_ելույթը_փառատոնի_չորրորդ_գիշերը
ԻԻՀ-ի Ռադիո-հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախումբը Ֆաջր երաժշտական ​​38-րդ փառատոնի չորրորդ գիշերը բեմ բարձրացավ Վահդաթ սրահում:
(last modified 2025-09-24T15:02:44+00:00 )
Փետրվար 21, 2023 17:58 Asia/Tehran

ԻԻՀ-ի Ռադիո-հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախումբը Ֆաջր երաժշտական ​​38-րդ փառատոնի չորրորդ գիշերը բեմ բարձրացավ Վահդաթ սրահում:

Այս ներկայացումը տեղի ունեցավ Արաշ Ամինիի ղեկավարությամբ և բաղկացած էր լարային գործիքներից, փողային գործիքներից, տիմպանից և երգչախմբից, որը նախ կատարեց «Նիյայեշ Յազդան» վոկալ ստեղծագործությունը երգչախմբի ընկերակցությամբ, այնուհետև կատարվեց մեկ այլ ստեղծագործություն՝ մեներգչի մասնակցությամբ։ Ալի Աքբար Ղորբանիի հեղինակած «Բասիրաթ»-ի սիֆոնիկ նվագախմբի համար գրված ստեղծագործությունը այս նվագախմբի մյուս կատարումն էր:

Ավելի ուշ նվագախումբը կատարեց «Սարի գյալին» և մի քանի այլ ժողովրդական ստեղծագործություններ, իսկ վերջում հնչեցին հայրենասիրական ստեղծագործություններ, որոնք արժանացան հանդիսատեսի բարձր ընդունելությանը։

Ֆաջր միջազգային երաժշտական ​​փառատոնի չորրորդ գիշերը ելույթ ունեցավ նաև պորտուգալական «Ֆադո» երաժշտական ​​խումբը։