Իրանի արտգործնախարարը Բաղդադում հանդիպումներ է ունեցել Իրաքի բարձրաստիճան պաշտոնյաների հետ
Այսօր Բաղդադում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ զրույցում Իրաքի վարչապետն ընդգծել է Իրանի հետ լավագույն հարաբերությունները շարունակելու իր երկրի ցանկությունը։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն այսօր կեսօրին Բաղդադում հանդիպել է Իրաքի վարչապետ Մոհամմադ Շիա ալ-Սուդանիի հետ։
Իրաքյան «Ալ Ահդ» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ Ալ-Սուդանին հանդես է եկել Բաղդադի եւ Թեհրանի միջեւ լավագույն հարաբերությունները շարունակելու ցանկությամբ:
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը Ալ-Սուդանիի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է նաև Իրանի աջակցությունն Իրաքի առաջընթացին և բարգավաճմանը։
Ամիր Աբդոլլահյանը, ով մեկնել է Բաղդադ հանդիպելու Իրաքի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այսօր կեսօրից առաջ հանդիպել է Իրաքի նախագահ Աբդոլ Լաթիֆ Ջամալ Ռաշիդի և արտգործնախարար Ֆուադ Հոսեյնի հետ։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռայիսին Իրաքի նախագահ Աբդոլ Լաթիֆ Ջամալ Ռաշիդին հրավիրել է այցելել Թեհրան:
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլայանը չորեքշաբթի օրը Բաղդադում Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հոսեյնի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է.«Հիմնվելով նախորդ բանակցությունների և Իսլամական Հանրապետության կարմիր գծերի վրա Իրանը պատրաստ է քայլեր ձեռնարկել՝Վիեննայի բանակցությունների ուղղությամբ։ Իհարկե, ամերիկացիներից հակասական հայտարարություններ ու մեսիջներ են ստացվում, իսկ որոշ ամերիկացի պաշտոնյաներ լրատվամիջոցներում հակասական հայտարարություններ են ասում»:
Նա ասել է. «Իրանն աջակցում է Իրաքի կառավարությանն ու ժողովրդին՝ իրականացնելու ՝ Իրաքից օտարերկրյա զորքերի դուրսբերման վերաբերյալ այս երկրի խորհրդարանի որոշումը»։