Իրանի Սուրբ Թադեւոսի հայկական վանքը աշխարհի ամենահին եկեղեցական շինություններից է․ Mehr
Փետրվար 28, 2023 17:12 Asia/Tehran
Իրանական Mehr լրատվական գործակալությունը տեղեկություն է հրապարակել Արեւմտյան Ադրբեջանի նահանգում գտնվող Սուրբ Թադեւոսի հայկական վանքի մասին։
«Սուրբ Թադեւոսի վանքը հնագույն հայկական վանք է Իրանի Արեւմտյան Ադրբեջան նահանգի լեռնային տեղանքում։
Վանքը, որը հայտնի նաեւ Ղարա Քիլիսա անունով, գտնվում է Չալդրան քաղաքից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա: Այն համարվում է աշխարհի ամենահին եկեղեցական շինություններից մեկը»,- նշում է իրանական լրատվամիջոցը։
Սուրբ Թադեւոսի վանքը 2008 թ. գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության համաշխարհային ժառանգության մեջ Ս.Ստեփանոս և Ձորձոր վանքերի հետ միասին, «Հայկական եկեղեցիները Իրանում» անվան տակ։
Պիտակ