Իրանի կառավարության խոսնակ. Տարածաշրջանային և գլոբալ խնդիրների լուծումն առանց Արևմուտքի էլ հնարավոր է
https://parstoday.ir/hy/news/iran-i195262-Իրանի_կառավարության_խոսնակ._Տարածաշրջանային_և_գլոբալ_խնդիրների_լուծումն_առանց_Արևմուտքի_էլ_հնարավոր_է
ԻԻՀ կառավարության խոսնակն լրագրողների հետ ամենշաբաթյա մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով Չինաստանում Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև ձեռք բերված համաձայնությանը, ասել է.«Հարաբերությունների վերականգնումը ցույց տվեց, որ տարածաշրջանային և գլոբալ խնդիրների լուծումն առանց Արևմուտքի էլ հնարավոր է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 14, 2023 13:51 Asia/Tehran
  • Իրանի կառավարության խոսնակ. Տարածաշրջանային և գլոբալ խնդիրների լուծումն առանց Արևմուտքի  էլ հնարավոր է

ԻԻՀ կառավարության խոսնակն լրագրողների հետ ամենշաբաթյա մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով Չինաստանում Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև ձեռք բերված համաձայնությանը, ասել է.«Հարաբերությունների վերականգնումը ցույց տվեց, որ տարածաշրջանային և գլոբալ խնդիրների լուծումն առանց Արևմուտքի էլ հնարավոր է»:

Ալի Բահադորի Ջահրոմին այսօր լրագրողներին  ասել է.«Կառավարության արտաքին քաղաքականությունն ի սկզբանե հիմնված է եղել  բարիդրացիական հարաբերությունների և տարածաշրջանային դիվանագիտության զարգացման վրա, և այլ երկրներ նույնպես ողջունել են հարաբերությունների վերականգնումը, որպեսզի տարածաշրջանը  կառավարվի  հենց տարածաշրջանի երկրների կողմից։

Նա ընդգծել է.-«Ասիացիներն առավել քան անցյալում ստանձնում Ասիայի կառավարման պատասխանատվությունը»։

Անդրադառնալով Հալաբջայի ռմբակոծության տարելիցին՝ Ալի Բահադորի Ջահրոմին  ընդգծել է. -«Մենք գտնվում ենք Իրաքի բաասական ռեժիմի բանակի կողմից Հալաբջայի բնակչության քիմիական ռմբակոծման տարելիցի շեմին։ Տարածաշրջանի բռնատիրական ռեժիմները համաշխարհային և արևմտյան որոշ տերությունների  աջակցությամբ 8 տարի շարունակ հարձակվել են մեր ժողովրդի վրա, որի մի օրինակն է այս ռմբակոծությունը»։

Ալի Բահադորի Ջահրոմին հավելել է. «Եթե որևէ համաշխարհային տերություն ցանկանա հակամարտության մեջ մտնել  Իրանի ժողովրդի հետ, դա այլ արդյունք չի ունենա, քան Իրանի ժողովրդի հաղթանակը և թշնամիների պարտությունը,ինչը տեղի ունեցավ պարտադրյալ պատերազմի ժամանակ»: