Շամխանի. Հարեւանության դիվանագիտության արդյունքը հզոր տարածաշրջանի ստեղծումն է
https://parstoday.ir/hy/news/iran-i195384-Շամխանի._Հարեւանության_դիվանագիտության_արդյունքը_հզոր_տարածաշրջանի_ստեղծումն_է
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետության 13-րդ կառավարության հայացքը տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ, որը հետապնդվում է հարեւանության դիվանագիտության շրջանակներում, «ուժեղ տարածաշրջան» ստեղծելն է»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2023 08:39 Asia/Tehran
  • Շամխանի. Հարեւանության դիվանագիտության արդյունքը հզոր տարածաշրջանի ստեղծումն է

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետության 13-րդ կառավարության հայացքը տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ, որը հետապնդվում է հարեւանության դիվանագիտության շրջանակներում, «ուժեղ տարածաշրջան» ստեղծելն է»։

ԱՄԷ կատարելիքի իր այցից առաջ Շամխանին հավելել է.«Եթե տարածաշրջանի բոլոր երկրները հավատան, որ կարող են կայունության և կայուն անվտանգության հասնել միայն ուժեղ տարածաշրջան ստեղծելու փորձով, ապա հնարավոր է հույս ունենալ, որ նոր զարգացումներ ձևավորվեն տարածաշրջանում երկկողմ և բազմակողմ հարաբերություններում»։

Հինգշաբթի առավոտյան մեկօրյան այցով «Շամխանին» Թեհրանից մեկնել է դեպի Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբի։

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարին այս այցի ընթացքում ուղեկցում են Կենտրոնական բանկի գլխավոր տնօրենը, Անվտանգության նախարարության արտաքին հետախուզության կազմակերպության ղեկավարը և Իրանի արտաքին գործերի նախարարի օգնականը՝ Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների հարցերով: