Ալ-Աարջին Բաղդադի օդանավակայանում դիմավորել է Շամխանիին
ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հանդիպել է Իրաքի ազգային անվտանգության խորհրդականի հետ։
ՕՍՆԱ գործակալության հաղորդմամբ՝ Ալի Շամխանին, ով կիրակի առավոտյան մեկնել էր Բաղդադ, հանդիպել է Իրաքի ազգային անվտանգության խորհրդական Ղասեմ Ալ-Աարջիի հետ։
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարին, Իրաք կատարած այցի ժամանակ ուղեկցում են Կենտրոնական բանկի գլխավոր կառավարիչը, Արտաքին գործերի նախարարության տնտեսական դիվանագիտության փոխնախարարը և Պարսից ծոցի երկրների հարցերով արտաքին գործերի նախարարի օգնականը։
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի այցն Իրաք իրականացվում է Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ղասեմ ալ-Աարջիի հրավերով։
Իրաք կատարած այցի ընթացքում Շամխանին կհանդիպի այդ երկրի կառավարության քաղաքական և տնտեսական բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի՝ Իրաք կատարած այցի ընթացքում անվտանգության ոլորտում համագործակցության համատեղ փաստաթուղթը, որը մի քանի ամիս քննարկվում և փոխանակվում է, կստորագրվի երկու երկրների անվտանգության բարձրագույն պաշտոնյաների կողմից։