Ժնևում Իրանի ներկայացուցիչ. Մարդու իրավունքները որպես գործիք օգտագործելը մերժված է
(last modified Tue, 04 Apr 2023 14:37:08 GMT )
Ապրիլ 04, 2023 18:07 Asia/Tehran
  • Ժնևում Իրանի ներկայացուցիչ. Մարդու իրավունքները որպես գործիք օգտագործելը մերժված է

ՄԱԿ-ում և Ժնևում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչը մերժել է մարդու իրավունքները որպես գործիք օգտագործումը։

ՄԱԿ-ում և Ժնևում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ալի Բահրեյնին նախքան Անգլիայի և Իսլանդիայի առաջարկած բանաձեւի քվեարկությունը Իրանում մարդու իրավունքների իրավիճակի դեմ, որը հաստատվել է 23 կողմ, 8 դեմ և 16 ձեռնպահ ձայներով, ասել է. «Իրանի դեմ ներկայացված բանաձեւի նախագիծը լիովին անհիմն է»:

Բահրեյնին հավելել է.-«Իրանում մարդու իրավունքների իրավիճակի դեմ բանաձեւի կողմնակիցները թաքնվել են մարդու իրավունքների անվան հետևում և չարաշահել են այս կազմակերպությունը իրենց քաղաքական նպատակների համար»։

Ժնևում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպանը հայտարարել է. «Իրանի տեսանկյունից այս բանաձևի ներկայացումը դիտվում է որպես Իրանի մարդու իրավունքների իմիջը թիրախավորելու և կանխամտածված չարամիտ փորձ՝ բացասական պատկերներ ներկայացնելու և կեղծ մեղադրանքներ հնչեցնելու  նպատակով»։

Բահրեյնին ընդգծել է. «Իրանում մարդու իրավունքների իրավիճակի դեմ բանաձեւի առաքելությունը միտումնավոր անտեսում է ԻԻՀ մարդու իրավունքների ձեռքբերումները, և որդեգրված մոտեցումը չի նպաստում մարդու իրավունքների պահպանմանն ու առաջխաղացմանը, ոչ էլ համատեղելի է առկա իրականություններին, իրանական մշակույթի և քաղաքակրթության պատմությանը»:

Նա ասել է. «Վերջին չորս տասնամյակներում մարդու իրավունքների ոլորտում Իրանի ձեռքբերումները վկայում են մարդու իրավունքների պահպանման և պաշտպանության  հարցում Իրանի լրջության մասին»: