Իրանի խորհրդարանը Սիոնիստական ռեժիմի կենտրոնում Ադրբեջանի դեսպանության բացումը դատապարտող հայտարարություն է տարածել
Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամավորները տարածել են հայտարարություն,որում դատապարտելով Սիոնիստական ռեժիմի կենտրոնում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան բացումը, արտաքին գործերի նախարարությունից պահանջել են անհրաժեշտ դիվանագիտական միջոցներ ձեռնարկել։
Սիոնիստական ռեժիմի կենտրոնում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան բացման վերաբերյալ Իրանի Իսլամական խորհրդարանի 210 պատգամավորների տարածած հայտարարության մեջ ասված է.-«Ադրբեջանի կառավարությունը անհավատալի և իսլամական աշխարհի շահերին հակասող քայլի դիմելով Ղոդսը բռնագրաված Սիոնիստական ռեժիմի կենտրոնում դեսպանատուն է բացել և իր դեսպանին է ներկայացրել կեղծ ռեժիմի համար»:
Հայտարարության մեջ ասված է,-«Ադրբեջանի Հանրապետության պետական այրերի այս քայլը նրանց համար կունենա բազմաթիվ բացասական քաղաքական հետևանքներ, և այսուհետև աշխարհի մուսուլմանները նրանց կհամարեն Սիոնիստական ռեժիմի մեղսակիցներ ճնշված պաղեստինցիների դեմ իրականացված սպանության և ոճրագործության մեջ»:
«Այս քայլը համարվում է իսլամական աշխարհի մի ճնշված երկրի՝ սիրելի Պաղեստինի դեմ, որը նրանց անօտարելի իրավունքների ոտնահարման պատճառ է դառնալու: Ուստի արաբական և իսլամական կառավարություններին և իսլամական աշխարհին, հատկապես Իսլամական համագործակցության կազմակերպությանը և իսլամական միջխորհրդարանների քարտուղարությանը և աշխարհի ազատատենչ պատգամավորներին կոչ ենք անում դատապարտել Ադրբեջանի այդ քայլը»,ասված է Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորների տարածած հայտարարության մեջ։
«Իսլամական Իրանի մեծ ժողովրդի ներկայացուցիչները Ադրբեջանի խորհրդարանից ակնկալում են, իսլամական ումմայի հետ միասին Ռամազանի բարեբաստիկ ամսին , որ Սիոնիստական կեղծ ռեժիմի կողմից բռնության ու խոշտանգման է ենթարկվել Պաղեստինի ճնշված ժողովուրդը, և արգելվել է նրա մուտքը Ալ-Աղսա մզկիթ, դիրքորոշվել Ադրբեջանի Հանրապետության այդ քայլի նկատմամբ»,ասված է հայտարարության մեջ: