Ամիր Աբդուլլահյան. Սիոնիստներին շփոթեցրել է իսլամական աշխարհի մերձեցումը
ԻԻՀ ԱԳ նախարար ԱՄմիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Ալ Աղսա մզկիթի վրա սիոնիստ զինվորների հարձակումն իսլամ աշխարհի մերձեցումից Սիոնիստական ռեժիմի շփոթության նշանն է:
Թվիթերյան գրառման մեջ անդրադառնալով Ալ Աղսա մզկիթի վրա սիոնիստ զինվորների հարձակմանն Ամիր Աբդոլլահյանը նշել է. «Իսրայելի կեղծ ռեժիմի զինվորների գիշերային հարձակումը Ալ-Աղսա մզկիթի հավատացյալների վրա և մզկիթի անարգումն ահաբեկչական ռեժիմի հանցագործությունների վրա աչք փակող իրավապաշտպանների լռության հետևանքն է»:
Նա հավելել է. «Սիոնսիտներին շփոթեցրել է իսլամական աշխարհի մերձեցման ալիքը և ռեժիմի ներքին փլուզման հեռանկարը»:
Չորեքշաբթի երեկոյան սիոնիստ զինվորները հերթական անգամ հարձակվել են Ալ-Աքսա մզկիթի վրա, ծեծել աղոթող հավատացյալներին ու փորձել նրանց դուրս բերել մզկիթից: