Սիոնիստական ​​ճակատում իրանաֆոբիայի քաղաքականության ձախողումը
https://parstoday.ir/hy/news/iran-i196986-Սիոնիստական_ճակատում_իրանաֆոբիայի_քաղաքականության_ձախողումը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է, որ իրանաֆոբիայի քաղաքականությունը սիոնիստական ​​ճակատում ձախողվել է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 09, 2023 13:12 Asia/Tehran
  • Սիոնիստական ​​ճակատում իրանաֆոբիայի քաղաքականության ձախողումը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է, որ իրանաֆոբիայի քաղաքականությունը սիոնիստական ​​ճակատում ձախողվել է։

Չնայած Սպիտակ տան դավադրություններին ու խոչընդոտներին և Սիոնիստական ​​ռեժիմի հակաիրանական քաղաքականությանն ու գործողություններին, Իրանի Իսլամական Հանրապետության և տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների ընդլայնումը շարունակվում է:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին ընդգծել է, որ գարնանամուտն ու Ղուրանի գարունը՝ Ռամազան ամիսը համընկել են իրանաֆոբիայի քաղաքականության տապալման և տարբեր երկրների ու ժողովուրդների հետ հարաբերությունների զարգացման հետ։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Նասեր Քանանին այսօր (կիրակի) թվիթերյան իր էջում գրել է. «Տարին բարեբեր է Իրանի համար՝ գարնանամուտի ու Ղուրանի գարնան համընկնումը, իրանաֆոբիայի քաղաքականության ձախողումը և տարբեր երկրների ու ազգերի հետ հարաբերությունների զարգացումը, ճգնաժամի և ներքին պառակտման սրումը և Իրանի դեմ Սիոնիստական-արևմտյան հակաիրանական ճակատում հանրային բողոքը, դիմադրության ճակատի համախմբվածության և  հզորության աճը, և արտաքին հակահեղափոխական խմբերի հիասթափությունը»: