Քանանի. Ոչ-ոք Իրանի և Ադրբեջանի հարցերը չարաշահելու իրավունք չունի
(last modified Mon, 10 Apr 2023 08:38:10 GMT )
Ապրիլ 10, 2023 12:08 Asia/Tehran
  • Քանանի. Ոչ-ոք Իրանի և Ադրբեջանի հարցերը չարաշահելու իրավունք չունի

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, ասել է. «Կովկասյան տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ Իրանի դիրքորշումը չի փոխվել: Իրանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ տարածաշրջանում խնդիրները պետք է լուծվեն քաղաքական ճանապարհով: Թեհրանում միշտ ողջունում են քաղաքական մոտեցումները»։

Անդրադառնալով Բաքվում Իրանի դեսպանի փոփոխությանը, Քանանին ասել է. «Արտաքին գործերի նախարարությունում փոփոխությունները նորություն չեն»։
Ավելի վաղ, ԻԻՀ ԱԳ նախարարությունը զգուշացրել էր Ադրբեջանին՝  սահմանների և տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի փոփոխության հետ կապված Բաքվի արկածախնդրության և Իսրայելի հետ հարաբերությունների կապակցությամբ։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը Ադրբեջանի հետ հարաբերությունների վերաբերյալ հայտարարել է. «Ադրբեջանի հետ հարաբերությունները՝ որպես տարածաշրջանային հարևանի, մեզ համար կարևոր են, և մենք ընդգծում ենք, որ մենք պետք է կենտրոնանանք ընդհանուր շահերի վրա, և պետք է չարաշահելու իրավունք չտանք նրանց, ովքեր ցանկանում են տարածաշրջանի երկրների և հարևանների միջ տարաձայնություններ և լարվածություն ստեղծելով իրենց անօրինական շահերը հետապնդել»:

Ընդգծելով վեճերը լուծելու համար քաղաքական շրջանակների և երկխոսության դիմելու անհրաժեշտությունը՝ Քանանին հավելեց. «Երկու եղբայրական և մուսուլմանական երկրներն ունեն թշնամիներ, ովքեր դեմ են նրանց հարաբերություններին և չեն ցանկանում, որ բարիդրացիության վրա հիմնված այս հարաբերություններն առաջ ընթանան։ Չնայած առաջացած լարվածությանը, մենք փորձեցինք թյուրիմացությունները հարթել երկկողմանի երկխոսությունների տեսքով»։

Նա նշել է.«Ադրբեջանի վերջին զարգացումները, ցավոք, հապճեպ և ոչ-կառուցողական էին և Իրանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև տեղի ունեցավ հեռախոսազրույց, որը դրական և կառուցողական էր և ուղեկցվում էր թյուրիմացությունները վերացնելու քաղաքական կամքի դրսևորմամբ։ Մենք դրական ենք գնահատում այս քննարկումների արդյունքները։ Եվ փորձում ենք ադրբեջանական կողմի համակարգմամբ հաջորդ քայլերն անել՝ կառավարելու ստեղծված իրավիճակըը, հարաբերությունները ճիշտ ընթացքի վերադարձնելու և չարագործների ջանքերը կանխելու համար»։