Ապրիլ 13, 2023 17:59 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Աֆղանստանում տեղի ունեցող դեպքերը մեծացրել են Իրանի և Պակիստանի միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը   Պակիստանի արտաքին գործերի պետնախարարի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Աֆղանստանում տեղի ունեցող դեպքերը մեծացրել են Իրանի և Պակիստանի միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։

Այս հանդիպմանն Իրանի արտաքին գործերի նախարարը, անդրադառնալով հարեւանության քաղաքականության շրջանակներում երկու երկրների հարաբերությունների դիրքին, ասել է,-«Երկու երկրների բարեկամական հարաբերությունները երկկողմ ասպարեզում աճում են»։

Գոհունակություն հայտնելով Փոլանից Գվադար տանող էլեկտրահաղորդման գիծը  և «Փիշինմանդ» սահմանային շուկան շահագործման հանձնելու համար պատրաստ լինելու կապակցությամբ, Ամիր Աբդոլլահյանն ասել է,-«Այս նախագծերի իրականացումը ցույց է տալիս երկու կողմերի հետագայում ավելի մեծ համագործակցության կարողությունները»։

Պակիստանի արտաքին գործերի պետնախարար Հինա Ռաբանին  ևս իր երկրի հայեցակետն է  ներկայացրել տարածաշրջանային համագործակցության ոլորտում և այն համարել է, որպես տարածաշրջանի երկրների առաջընթացի, զարգացման և բարգավաճման գործոն։

Հանդիպման կարևորագույն թեման է եղել անվտանգության, առևտրի և տնտեսության տարբեր ոլորտներում սահմանային համագործակցությունը: 

Պիտակ