Գեներալ Շարիֆ. Իրանի դեմ սիոնիստների ցանկացած գործողություն կարագացնի նրանց ոչնչացումը
Հեղափոխության պահապանների խոսնակն Իրանի դեմ սիոնիստների ցանկացած գործողություն համարել է այս ռեժիմի ոչնչացման արագացումը։
ԻՀՊԿ խոսնակ Գեներալ Ռամզան Շարիֆը շաբաթ օրը Fars լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Սիոնիստական ռեժիմի շտաբի պետի այն կարծիքի մասին, որ այս ռեժիմը միայնակ կարող է ռազմական հարձակում իրականացնել Իրանի վրա, ասաց. «Սիոնիստների այս հայտարարությունը նոր հայտարարություն չէ, և նրանք բազմիցս կրկնել են այս հայտարարովթյունը: Բայց, միգուցե դա ուղերձ ունի, և այդ ուղերձն այն է, որ ամերիկացիների պայմանները տարածաշրջանում այնպիսին են, որ նրանք չեն կարող աջակցել սիոնիստներին»։
Գեներալ Շարիֆը հավելեց. «Ամերիկացիները այսպես ասած փորձում են իրենց չդնել սիոնիստների ձեռքը, քանի որ գիտեն, որ եթե սիոնիստները մեր դեմ քայլեր ձեռնարկեն, ապա ներ արձագանքը պատճառ քդառնա որ սիոնիստների կողմնակիցները նեքաշվեն այդ հարցում։
ԻՀՊԿ-ի խոսնակն ընդգծելով, որ սիոնիստները գիտեն, որ եթե ռազմական գործողություն կամ գործողություններ սկսեն Իրանի դեմ, ապա այս գործողությունն իրենց որոշումով չի ավարտվի, և դա միանշանակ կարագացնի նրանց ոչնչացումը, ասաց. «Սիոնիստների կողմից նման խոսքերի արտահայտությունը քաղաքական բլեֆ է»։