Ամիր Աբդոլլահյան. Սիոնիստական ռեժիմը տարածաշրջանի ամենամեծ սպառնալիքն է
https://parstoday.ir/hy/news/iran-i197832-Ամիր_Աբդոլլահյան._Սիոնիստական_ռեժիմը_տարածաշրջանի_ամենամեծ_սպառնալիքն_է
Հորդանանի ԱԳ նախարար Այման Սաֆադիի հետ հեռախոսազրույցում, գնահատելով Պաղեստինի ժողովրդին և Երուսաղեմի սրբավայրերին աջակցելու այդ երկրի ջանքերն Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Սիոնիստական ապարտեիդի ռեժիմն ամենամեծ սպառնալիքն է տարածաշրջանի և իսլամի ժողովրդի համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2023 06:45 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Սիոնիստական ռեժիմը տարածաշրջանի ամենամեծ սպառնալիքն է

Հորդանանի ԱԳ նախարար Այման Սաֆադիի հետ հեռախոսազրույցում, գնահատելով Պաղեստինի ժողովրդին և Երուսաղեմի սրբավայրերին աջակցելու այդ երկրի ջանքերն Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Սիոնիստական ապարտեիդի ռեժիմն ամենամեծ սպառնալիքն է տարածաշրջանի և իսլամի ժողովրդի համար»:

Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է իսլամական աշխարհի միասնության, Սիոնիստական ռեժիմի կողմից Ալ-Աղսա մզկիթի անարգումը կանխելու և Պաղեստինի ժողովրդի իրավունքների լիարժեք իրացման անհրաժեշտությունը։

Անդրադառնալով Ամման կատարած իր վերջին այցին և Հորդանանի թագավորի հետ հանդիպմանն Աբդոլլահյանը նշել է, որ Իրանը պատրաստ է երկու երկրների միջև հարաբերությունների ու համագործակցության զարգացմանը:

Իրանի կառավարությանն  ու ոժղովրդին շնորհավորելով Ֆեթրի տոնի կապակցությամբ, Հորդանանի ԱԳ նախարարն Ամմանի պատրաստակամությունն է հայտնել զարգացնել երկու երկրների միջև հարաբերությունները:

Այման Սաֆադին ասել է. «Իրանը տարածաշրջանում կարևոր երկիր է, և մենք մեծ նշանակություն ենք տալիս Թեհրանի հետ հարաբերությունների զարգացմանը»։

Նա նաև ողջունել է Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորմանը:

Կարևորելով պաղեստինբցիների իրավունքների պաշտպանությունն Այման աս-Սաֆադին Հորդանանի աջակցությունն է հայտնել տարածաշրջանում խաղաղության  ու կայունության հաստատմանը և Երուսաղեմի սրբավայրերի պաշտպանությանը սիոնիստների ագրեսիվ գործողություններից: