Իրանը լուսանկարներում- Սպահանի Իմամի մզկիթը
https://parstoday.ir/hy/news/iran-i198050-Իրանը_լուսանկարներում_Սպահանի_Իմամի_մզկիթը
Իրանի ճարտարապետության մեջ վառ արտահայտված են կրոնական, պատմական և տեղական ավանդույթները:
(last modified 2025-09-24T15:02:44+00:00 )
Ապրիլ 24, 2023 12:29 Asia/Tehran

Իրանի ճարտարապետության մեջ վառ արտահայտված են կրոնական, պատմական և տեղական ավանդույթները:

Իրանի ճարտարապետության լավագույն օրինակներից է Սպահանի Իմամի մզկիթը: 
Սպահանն աշխարհին հայտնի է իր պատմամշակութային հիասքանչ շինություններով, և ամեն տարի բազմաթիվ զբոսաշրջիկներ են այցելում այս քաղաքը:

Սպահանի Նաղշե Ջահան հրապարակում գտնվող Իմամի մզկիթն իսլամական շրջանում Իրանի  ճարտարապետության լավագույն նմուշներից է: 
Սպահանի Իմամի մզկիթը 11-րդ դարի ճարտարապետության և սալիկապատման արվեստի գագաթնակետն է: 1931թ այն գրանցվել է Իրանի ազգային հուշարձանների ցանկում: 
Մզկիթի գլխավոր մուտքերը զարդարված են յուրահատուկ սալիկներով, իսկ մուտքի   կամարների նախշերը հիշեցնում են մեղվի փեթակ:  
Այս պատմական և եզակի շենքը գտնվում է Սպահանի Նաղշե Ջահան հրապարակի հարավային կողմում և մշտապես գրավում է զբոսաշրջիկների ուշադրությունը: