Իրաքի նախագահը ժամանել է Թեհրան
https://parstoday.ir/hy/news/iran-i198430
Իրաքի նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Թեհրան՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների և քննարկումների նպատակով։
(last modified 2025-04-07T06:26:58+00:00 )
Ապրիլ 29, 2023 10:40 Asia/Tehran
  • Իրաքի նախագահը ժամանել է Թեհրան

Իրաքի նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Թեհրան՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների և քննարկումների նպատակով։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի պաշտոնական հրավերով Իրան մեկնած Իրաքի նախագահ Աբդոլ Լաթիֆ Ռաշիդիին, Թեհրանի Մեհրաբադ օդակայարանում դիմավորել է Իրանի Էկոնոմիկայի նախարար Սեյեդ Էհսան Խանդուզին։

Սաադ Աբադ պատմամշակութային համալիրում տեղի կունենա Իրաքի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը։

Հարևանների միջև ամենաերկար սահման ունենալը (մոտ 1258 կմ ցամաքային և 351 կմ ջրային սահման), ռասայական, պատմական, լեզվական կապերը, կրոնական ընդհանրությունները և սպառնալիքների ու ընդհանուր անվտանգության և տնտեսական շահերի առկայությունը համարվում են Իրան-Իրաք կարևոր կետերը երկկողմ հարաբերություններում: