Իրանի խորհրդարանի ներկայացուցիչը պահանջել է փակել Թավրիզում Բաքվի հյուպատոսությունը
Մայիս 06, 2023 06:51 Asia/Tehran
Իրանի իսլամական խորհրդարանում Թեհրանի ներկայացուցիչ Ահմադ Նադերին անդրադառնալով Իրանից Ադրբեջանի դիվանագետների արտաքսմանն ասել է. «Իրանն անցանկալի անձ է հայկտարարել և երկրից վտարել Բաքվի չորս դիվանագետների: Այժմ պետք է արագ անել հաջորդ քայլը և փակել Թավրիզում այդ երկրի հյուպատոսարանը»:
Նա նշել է. «Ալիևի ռեժիմի հետ ուժից բացի այլ լեզվով չի կարելի խոսել: Մեղմ վերաբերմունքը սրում է այդ բռնապետի երևակայությունը»:
Հարկ է նշել, որ Իրանը զսպվածություն է ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ, սակայն Բաքվի պաշտոնյաները շարունակում են հակաիրանական հայտարարություններ անել։
Պիտակ