Ֆրանսիան բարձր է գնահատել իր երկու քաղաքացիներին ազատ արձակելու Իրանի քայլը
(last modified Fri, 12 May 2023 13:20:26 GMT )
Մայիս 12, 2023 16:50 Asia/Tehran
  • Ֆրանսիան բարձր է գնահատել իր երկու քաղաքացիներին ազատ արձակելու Իրանի քայլը

Ֆրանսիայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի երկու քաղաքացիներին ազատ արձակելու Իրանի Իսլամական Հանրապետության մարդասիրական քայլը եւ որակել է արդյունավետ ու վստահություն կերտող քայլ։

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Հոսեյն Ամիրաբդոլլահյանը ուրբաթ օրը Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնայի հետ հեռախոսազրույցում հիշեցրել է երկու երկրների միջև արմատավորված մշակութային և պատմական հարաբերությունները և Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ Ֆրանսիայի իրատեսական մոտեցումը գնահատել է որպես դրական քայլ։

Անդրադառնալով այդ երկրի ռազմավարական անկախության վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի վերջին հայտարարություններին՝ ԱԳ նախարարը այս ռազմավարության իրականացման գործնական ջանքերը համարեց արդյունավետ քայլ ներկայիս փոփոխվող աշխարհում։

Գազայում Սիոնիստական ռեժիմի ռազմական հանցագործությունները դատապարտելով, Ամիր Աբդուլլահյանն ասել է. «Լիբանան կատարած իմ այցի ընթացքում պարզեցի, որ պաղեստինյան դիմադրությունը վճռական է և պատրաստ է պաշտպանել Պաղեստինի ազգի իրավունքները, և որ փոփոխությունները Պաղեստինում հաստատ Սիոնիստական ռեժիմի ռազմատենչ կառավարիչների օգտին չեն:

Անդրադառնալով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, նա հավելեց. «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը եզակի դերակատարություն ունի տարածաշրջանում ազգային անվտանգության ապահովման և թաքֆիրական ահաբեկչության դեմ պայքարում: ԻՀՊԿ-ն մեր կարմիր գիծն է՝ որպես մեր երկրի անվտանգության պաշտպան»։

Այս հեռախոսազրույցում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան նաև ընդգծեց. Վերջերս Պեկինում կառուցողական հանդիպում և զրույց ունեցանք։

Ֆրանսիայի ԱԳ նախարարը, գոհունակություն հայտնելով, որ հաշվի է առնվել Ֆրանսիայի անկախության ռազմավարական քաղաքականությունը, ասել է. «Կառուցողական երկխոսությունը խնդիրների լուծման լավագույն միջոցն է, և այս առումով Ֆրանսիան ողջունում է կառուցողական և խորը երկխոսության շարունակությունը երկու երկրների միջև»:

Ինչ վերաբերում է Պաղեստինում տեղի ունեցող իրադարձություններին, Կոլոնան հավելեց. «Գազայում տեղի ունեցող զարգացումները լուրջ անհանգստություն են առաջացնում Ֆրանսիայի համար։ Ելնելով դրանից՝ մենք հետամուտ ենք լարվածության նվազեցման և ռազմական հակամարտությունների դադարեցման արագացմանը»։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն ուշադրություն են դարձրել Իրանի և գործակալության համագործակցությանը։