Իրանի նավթի, գազի և նավթաքիմիական ցուցահանդեսում իրանական գիտահենք երկու ընկերություններ համաձայնագիր են կնքել հայկական ընկերությունների հետ
Իրանական նավթի, գազի, վերամշակման և նավթաքիմիական 27-րդ միջազգային ցուցահանդեսի առաջին օրն իրանական գիտահենք ընկերությունները երկու համաձայնագրեր են ստորագրվել հայկական ընկերությունների հետ:
Համաձայնագրերից առաջինը կնքվել է իրանական «Նեմա Դիջիթալ» գիտելիքահենք ընկերության և հայկական պատվիրակության միջև՝ Հայաստանում ընկերությունը ներկայացնելու և գրանցելու, այնուհետև արտահանման պայմանագիր կնքելու նպատակով:
Գիտահենք «Բասպար» ընկերությունը նույնպես հայկական առևտրային պատվիրակության հետ համաձայնագիր է կնքել՝ ապրանքը փորձարկելու և Հայաստան արտահանելու համար։
Համաձայնագրերի ստորագրմանն աջակցում է Իրանի նորարարության և բարգավաճման հիմնադրամը:
Թեհրանի նավթի, գազի, վերամշակման և նավթաքիմիական միջազգային ցուցահանդեսում իրենց արտադրանքն ու հնարավորություններն են ներկայացրել իրանական 15 գիտահենք ընկերություններ:
Ցուցահանդեսն ընթանում է Թեհրանի միջազգային ցուցահանդեսների մշտական վայրում՝ ոլորտում Իրանի արտադրանքն ու հնարավորությունները ներկայացնելու նպատակով։