Իրանի և Ինդոնեզիայի միջև համագործակցության 11 փաստաթղթեր են ստորագրվել
Իրանի և Ինդոնեզիայի բարձրաստիճան պաշտոնյաները ստորագրել են համագործակցության 11 փաստաթուղթ և հուշագիր՝ տնտեսական և քաղաքական փոխգործակցություններն ընդլայնելու և խորացնելու նպատակով։
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, այսօր՝ երեքշաբթի, Ջակարտայում տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության և Ինդոնեզիայի միջև համագործակցության փաստաթղթերի և հուշագրերի ստորագրման արարողությունը, և երկու երկրների պաշտոնյաները ստորագրել են համագործակցության 11 փաստաթուղթ։
Արտոնյալ առևտրի համաձայնագիր, վիզաների չեղարկում, մշակութային փոխանակումներ, դեղագործական արտադրանքի արտադրության վերահսկիչ համագործակցություն, գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում համագործակցություն, նավթի և գազի ոլորտում երկկողմ համագործակցություն, Արտաքին գործերի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, և նավթի նախարարների, նախագահի գիտության և տեխնոլոգիաների գծով փոխնախագահի և Առևտրի, հանքերի և արդյունաբերության փոխնախարարի և Ինդոնեզիայի պաշտոնակիցների միջև ստորագրված համագործակցության փաստաթղթերից են եղել:
Համագործակցության փաստաթղթերի ստորագրման արարողությանը ներկա են եղել երկու երկրի նախագահները:
Ինդոնեզիայի նախագահը այդ երկրի նախագահական պալատում դիմավորել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին։
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն երեքշաբթի առավոտյան Մերդեկա պալատում պաշտոնապես ընդունել է Էբրահիմ Ռաիսիին և նրա գլխավորած քաղաքատնտեսական բարձրաստիճան պատվիրակության անդամներին։ Դիմավորման պաշտոնական արարողությունից անմիջապես հետո նախագահներն առանձնազրույց են ունեցել: Ավելի ուշ երկու երկրների նախագահները ծառ են տնկել Ինդոնեզիայի նախագահական պալատի տարածքում՝ ի նշան երկու երկրների միջև խաղաղության և բարեկամության:
Ասիական երկրների հետ տնտեսական և քաղաքական փոխգործակցությունն ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ տարբեր ոլորտներում համագործակցության փաստաթղթերի ստորագրում, ներկայացուցիչների և խորհրդատվական պալատի պաշտոնյաների և ղեկավարների հետ հանդիպում, երկու երկրների գործարարների և տնտեսական ակտիվիստների հետ նիստի անցկացում, զրույց ինդոնեզացի գիտնականների և մտավորականների հետ և հանդիպում Ինդոնեզիայում բնակվող իրանցիների հետ՝ Ինդոնեզիա երկօրյա այցի ծրագրերից են: