Իրանահայ համայնքը ներկայացնող «Արարատ»-ը նվաճել է բասկետբոլի ազգային լիգայի փոխչեմպիոնի կոչումը
https://parstoday.ir/hy/news/iran-i200058-Իրանահայ_համայնքը_ներկայացնող_Արարատ_ը_նվաճել_է_բասկետբոլի_ազգային_լիգայի_փոխչեմպիոնի_կոչումը
Իրանահայ համայնքի ներկայացուցիչ՝ Հ.Մ. «Արարատ» կազմակերպության բասկետբոլի հավաքականն բասկետբոլի ազգային լիգայի եզրափակիչ փուլում նվաճել է փոխչեմպիոնի կոչումը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 23, 2023 17:16 Asia/Tehran
  • Իրանահայ համայնքը ներկայացնող «Արարատ»-ը նվաճել է բասկետբոլի ազգային լիգայի փոխչեմպիոնի կոչումը

Իրանահայ համայնքի ներկայացուցիչ՝ Հ.Մ. «Արարատ» կազմակերպության բասկետբոլի հավաքականն բասկետբոլի ազգային լիգայի եզրափակիչ փուլում նվաճել է փոխչեմպիոնի կոչումը:

Հ. Մ. «Արարատ» Կազմակերպության տղայոց բասկետբոլի հավաքականն ու «Աֆթաբ Մահգոլ Ալբորզ» թիմերը բասկետբոլի ազգային  լիգայի եզրափակիչ փուլում վիճարկեցին չեմպիոնի կոչումը:

Արդյունքում «Արարատ»-ի տղաները զիջելով մրցակցին նվաճել են ազգային լիգայի փոխչեմպիոնի կոչումը:

Եզրափակիչ դուրս եկած երկու թիմերը ստացել են պրոֆեսիոնալ  լիգայի հաջորդ մրցաշրջանին մասնակցելու ուղեգիր:

Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի և  հյուսիսային Իրանահայության  պատգամավոր Արա Շահվերրդյանը ներկա է եղել եզրափակիչ խաղին և քաջալերել  Արարատի  բասկետբոլի հավաքականին։