Ամիր Աբդոլահյան. Ասադոլահ Ասադին վերադառնում է հայրենիք
Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է Բելգիայում ձերբակալված իրանցի դիվանագետի վերադարձի մասին։
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «Ասադոլահ Ասադին՝ անմեղ իրանցի դիվանագետը, ով ավելի քան հինգ տարի ապօրինի կալանքի տակ էր գտնվում Գերմանիայում և Բելգիայում՝ այժմ դեպի հայրենիք վերադարձի ճանապարհին է և շուտով կմտնի Իրան։
Վիեննայում աշխատող իրանցի դիվանագետ Ասադուլահ Ասադին հինգ տարի առաջ ձերբակալվել և տեղափոխվել էր Բելգիա՝ Գերմանիայում կեղծավորների (մոնաֆեղ) ահաբեկչական խմբավորման ժողովի վրա հարձակում կազմակերպելու մեղադրանքով։
Օմանի արտաքին գործերի նախարարությունն այսօր (ուրբաթ) հայտարարեց, որ Օմանին հաջողվել է միջնորդել Բելգիայի և Իրանի միջև՝ լուծելու բանտարկված քաղաքացիների հարցը: Թեհրանի և Բրյուսելի կողմից ազատ արձակված անձինք այսօր կտեղափոխվեն Մուսկատ։