Իրանում նավթի և գազի հանքավայրերի հետախուզության ուսումնասիրություններ են սկսվել
Իրանը սկսել է նավթի և գազի հանքավայրերի հետախուզության ուսումնասիրություններ անցկացնել։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի փոխնախարար և Ազգային նավթային ընկերության գլխավոր տնօրեն Մոհսեն Խոջասթե-Մեհրը։
«Հաշվի առնելով այնպիսի ռեսուրսների կարևորությունը, ինչպիսիք են նավթն ու գազը, պետք է ասել, որ Իրանի ազգային Հարավային նավթային ընկերության, նավթարդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտի, ինչպես նաև Իրանի ազգային նավթային ընկերության հետախուզական վարչության աջակցությամբ շուրջ 140 հազար քառակուսի կիլոմետր տարածքում... սկսվել է (հանքավայրերի. խմբ.) շատ մանրամասն ուսումնասիրություն... Նախնական ստուգումը ցույց է տալիս, որ այդ հետազոտությունները կարող են հեռանկարային լինել մեր երկրի համար», -հայտարարել Է իրանցի պաշտոնյան։
Նա նշել է, որ նշված տեղամասերում մոտ 3,5 հազար հորատանցք կա։
Փոխնախարարի խոսքով՝ Իրանում նավթի և գազի պաշարները կբավականացնեն մոտակա 100 տարվա համար։