Քանանի.Սիոնիստական ռեժիմի տարածաշրջանային տեղաշարժերը չեն կարող վրիպել Իրանի խորաթափանց հայացքից
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Սարդի բույնի վրա հույս դնել չի կարելի, և տարածաշրջանային ներկայության ընդլայնման համար մեծ ճիգ ու ջանք գործադրելը չի օգնի վերականգնել Սիոնիստական կեղծ ռեժիմի ներքին խարխլված հիմքերը»:
Արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. -«Սիոնիստական ռեժիմի տարածաշրջանային տեղաշարժերը չեն կարող վրիպել Իրանի Իսլամական Հանրապետության խորաթափանց հայացքից»:
Քանանին այնուհետև նշել է. -«Սիոնիստական ռեժիմին ատում են աշխարհի ժողովուրդները, նա չի կարող ապագա ունենալ»:
Թվում է, թե այս թվիթը արձագանք է Սիոնիստական ռեժիմի նախագահի՝ Ադրբեջանի Հանրապետություն կատարած այցին։
Սիոնիստական ռեժիմի նախագահ Իսհաակ Հերցոգը երեկ (մայիսի 30-ին) ժամանել է Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք Բաքու։
Երեկ , այն բանից հետո, երբ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում դիմավորեց նրան, Հերցոգը իր թվիթերյան միկրոբլոգում եբրայերեն, անգլերեն և ադրբեջաներեն գովեց Իլհամ Ալիևին և գրեց. -«Ես շնորհակալություն եմ հայտնում Իսրայելի իսկական բարեկամ՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին, իր պալատում ջերմ ընդունելության համար»։
Ղոդսն օկուպացրած ռեժիմի ղեկավարն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.,-«Իսրայելը Ադրբեջանի Հանրապետությունը դիտարկում է որպես արժեքավոր ռազմավարական գործընկեր և տարածաշրջանային կայունության խարիսխ»։
Որոշ ժամանակ առաջ Ալիևը խոստովանել էր, որ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում Հայաստանի դեմ լայնորեն օգտագործել է իսրայելական անօդաչու թռչող սարքեր: Այս պատերազմում Բաքվի հաղթանակի հարցում որոշիչ դեր են ունեցել Հարոպ և «Sky Attacker» կոչվող անօդաչու թռչող սարքերը։