Հունիս 10, 2023 16:59 Asia/Tehran
  • Զարգանում են  Իրանի Ղազվին և Հայաստանի Սյունիք նահանգների միջև  առևտրային հարաբերությունները

Հայաստանի Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոսի ներկայությամբ կայացած հանդիպման ժամանակ  քննարկվել են Իրանի Ղազվին և Հայաստանի Սյունիք  նահանգների միջև առևտրային հարաբերությունների զարգացման ուղիները: 

Հանդիպումը տեղի է ունեցել Սյունիքում Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչության  հետ համակարգմամբ, որի նպատակն է՝ ծանոթանալ Իրանի և Հայաստանի այս երկու նահանգների տնտեսական կարողություններին և զարգացնել գործարար և առևտրային հարաբերությունները։

Որոշ ժամանակ առաջ, Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյման Փաքը, անդրադառնալով Իրանի և Հայաստանի միջև երեք միլիարդ դոլարի առևտրային նպատակին, ասել է,- «Ռուսաստանից և Չինաստանից հետո Իրանն այժմ երրորդ խոշորագույն արտահանողն է դեպի Հայաստան»:

Անդրադառնալով Իրանի և Հայաստանի  շատ լավ քաղաքական հարաբերություններին և   առևտուրը  խթանելու և  ԵԱՏՄ-ի  հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ  բանակցություններն ավարտին հասցնելու երկու կառավարությունների վճռականությանը`Փեյման Փաքն  ընդգծել է,-«Հայաստանը ԵԱՏՄ-ի միակ անդամ երկիրն է, որը մեզ հետ ընդհանուր սահման ունի և ի վիճակի է կամրջի դերակատարութուն ունենալ Իրանի և այս միության շուկայի միջև։