ԻԻՀ կառավարության խոսնակն արձագանքել է Իրանի և Ֆրանսիայի նախագահների հեռախոսազրույցին
(last modified Sun, 11 Jun 2023 06:22:12 GMT )
Հունիս 11, 2023 09:52 Asia/Tehran
  • ԻԻՀ կառավարության խոսնակն  արձագանքել է Իրանի և Ֆրանսիայի նախագահների հեռախոսազրույցին

Արձագանքելով Իրանի և Ֆրանսիայի նախագահների հեռախոսազրույցին, ԻԻՀ կառավարության խոսնակն ասել է. «Ժողովրդի վրա հենվելով, Իրանը ևս մեկ անգամ աշխարհին ու տարածաշրջանին ցույց տվեց իր ուժը»:

ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Twitter-ի իր միկրոբլոգում #diplomacy of honor հեշթեգով արած գրառման մեջ, Ալի Բահադորի Ջահրոմին նշել է. «Վարձկանների հետ որպես հիշատակ լուսանկարվելու և հայրենիքը վաճառողների ժամանակաշրջանն անցել է»:

Շաբաթ օրն Իրանի և Ֆրանսիայի նախագահներ Էմանուել Մակրոնը և Էբրահիմ Ռայիսին քննարկել են տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցեր:

Հեռախոսազրույցում Ռայիսին անդրադարձել է Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համագործակցությանն ինչպես նաև գործակալության զեկույցներին, որոնք հաստատում են, որ Իրանը հավատարիմ է մնացել իր պարտավորություններին, ընդգծելով հակաիրանական պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցություններում քաղաքական որոշումներից և ոչ կառուցողական գործողություններից խուսափելու անհրաժեշտությունը։