Հունիս 12, 2023 18:18 Asia/Tehran
  • Իրանական ռազմանավերի վրա 2 հազար կիլոմետր հեռահարությամբ ուղղահայաց թռչող հրթիռներ են տեղադրվել

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարը հայտնել է ռազմանավերի վրա ուղղահայաց թռչող և 2000 կիլոմետր հեռահարությամբ հրթիռների տեղադրման մասին։

Ուղղահայաց արձակման համակարգը (VLS) առաջադեմ համակարգ է  ծովային շարժական հարթակների, այդ թվում  վերջրյա նավերի  ու սուզանավերի  վրա հրթիռների պահպանման և արձակման համար:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար գեներալ  Ալիռեզա Թանգսիրին  «Ռադիո Թաբին»-ի  հետ զրույցում ասել է. «Ներկայումս մենք նավեր և հրթիռներ ենք կառուցում երկրի ներսում, բոլոր նրանք, ովքեր տեսան այս տեխնիկան և Իրանի ռազմական հզորությունը, միաձայն ասում էին, որ մենք չէինք  կարծում, որ այսքան գործ է արվել և մենք հասել ենք այս կետի»:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարը նաև ասել է. «Առաջին անգամ է, որ իրանական ռազմանավերի վրա ուղղահայաց  թռչող  և 2 հազար կիլոմետր հեռահարությամբ հրթիռներ են տեղադրվում»։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարը հավելել է. «Այս ամենը տեղի է ունեցել երկրում, երբ մենք գտնվում էինք պատժամիջոցների ծանր պայմաններում, և սա ստիպում է այդ մարդկանց զգալ, որ «մենք կարող ենք»։

Գեներալ Թանգսիրին  ասել է.- «Մենք հասել ենք մի կետի, որ ռազմական սպառազինության հարցում մեծ քայլեր ենք կատարել, այնպես որ մենք գտնվում ենք  տարածաշրջանի առաջին մի քանի երկրների շարքում»։

«Թշնամին գիտի, թե մենք ինչ ենք անում, դրա համար էլ փորձում է մենք չհասնենք մեր  նպատակներին:  Դրա համար էլ խնդիրներ է առաջացրել»,նշել  է գեներալ Թանգսիրին ։

Պիտակ