Ադրբեջանի Հանրապետության քաղաքական պաշտոնյաները չպետք է վտանգի ենթարկեն իրենց ժողովրդի երկարաժամկետ շահերը
Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամը Բաքվի քաղաքական պաշտոնյաներին կոչ է արել չվտանգել «Ադրբեջանի ժողովրդի» երկարաժամկետ շահերը։
Աբբաս Մողթադային Mizan լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության որոշ պաշտոնյաների վերջին ոչ կառուցողական մոտեցմանը, հայտարարել է. «Մենք բազմիցս Ադրբեջանի Հանրապետության ուշադրությանն ենք հանձնել,որ Իրանը խոշոր, հարևան և կայունության բարձրացմամբ հետաքրքրված երկիր է,ընդորում զգուշացնում է տարածաշրջանում սիոնիստական ռեժիմի ներկայության կապակցությամբ»։
Նա ընդգծելով որ Իրանի թշնամիների հետ բարեկամությունը դիտարկվում է որպես Իրանի հետ թշնամություն, հավելել է. «Մենք ունենք ռազմավարական համբերություն և անհրաժեշտ միջոցներ մեր մոտեցումներն իրականացնելու համար, սակայն մեր հարևաններից ուզել ենք ավելի մեծ ուշադրություն դարձնել բարիդրացիության սկզբունքին»։
Նա ասել է. «Մենք Ադրբեջանի իշխանություններին խորհուրդ ենք տալիս տեսնել երկարաժամկետ հարաբերությունները, քանի որ հարևանները մնայուն են, իսկ օտարերկրացիները՝ գնալու են։ Իրանը բարեկամ երկիր է և Ադրբեջանի ժողովրդին համարում է բարեկամ ժողովուրդ: Այս երկու երկրի ժողովուրդներն ունեն մշակութային և սոցիալական խորը ընդհանրություններ»։