Իրանում վերջին 6 ամսում աճել է նավթի արդյունահանման ծավալը
https://parstoday.ir/hy/news/iran-i201826-Իրանում_վերջին_6_ամսում_աճել_է_նավթի_արդյունահանման_ծավալը
Միջազգային էներգետիկ գործակալությունը հայտարարել է, որ վերջին 6 ամսում Իրանի նավթի արդյունահանումն ավելացել է օրական 350 հազար բարելով։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 23, 2023 17:45 Asia/Tehran
  • Իրանում վերջին 6 ամսում  աճել է  նավթի արդյունահանման ծավալը

Միջազգային էներգետիկ գործակալությունը հայտարարել է, որ վերջին 6 ամսում Իրանի նավթի արդյունահանումն ավելացել է օրական 350 հազար բարելով։

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝Միջազգային Էներգետիկ գործակալությունը  «Նավթ -2023» խորագրով իր նոր զեկույցի մի հատվածում, որն ուսումնասիրում է Իրանի նավթի արտահանման իրավիճակը,գրել է,-«Եթե   Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկվեն, այս երկիրը կարող է աստիճանաբար նավթի արդյունահանումը հասցնել օրական 900 հազար բարելի, այսինքն ներկայիս ծավալին ավելացնել օրական  3 մլն  800 հազար բարել»:

«Իրանական նավթի օրական արդյունահանումը 2022 թվականին աճել է մոտ 130 հազար բարելով և հասել օրական 2,5 միլիոն բարելի»,ասված է Միջազգային Էներգետիկ գործակալության հրապարակած զեկույցում։