Իրանը դատապարտել է սիոնիստների կողմից Սուրբ Ղուրանի պղծումը
https://parstoday.ir/hy/news/iran-i201840-Իրանը_դատապարտել_է_սիոնիստների_կողմից_Սուրբ_Ղուրանի_պղծումը
Իրանի ԱԳՆ խոսնակը դատապարտել է սիոնիստ ավանաբնակների ոկղմից Սուրբ Ղուրանի անարգումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 24, 2023 06:26 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է սիոնիստների կողմից Սուրբ Ղուրանի պղծումը

Իրանի ԱԳՆ խոսնակը դատապարտել է սիոնիստ ավանաբնակների ոկղմից Սուրբ Ղուրանի անարգումը:

Նասեր Քանանի Չաֆին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Մզկիթների վրա սիոնիստների դաժան հարձակումները և Սուրբ Ղուրանի պղծումը, տների ավերումը, Պաղեստինի անպաշտպան ժողովրդի, հատկապես՝ երեխաների ու կանանց ամենօրյա սպանությունները, վկայում են, որ կեղծ ռեժիմը հավատարիմ չէ որևէ կարմիր գծի և ոտնահարում է կրոնական սրբություններն ու մարդու իրավունքները»։

Նա հավելել է. «Արևմտյան կառավարությունների աջակցությունը և լռությունը սիոնիստներին դարձնում է ավելի համարձակ իրենց դաժանությունների և պաղեստինցիների վրա հարձակումների մեջ»:

Հինգշաբթի երեկոյան սիոնիստ ավանաբնակները գրոհել են Նաբլուսի հարավում գտնվող Արիֆ քաղաքի մզկիթներից մեկը և անարգել սուրբ Ղուրանը:

Ռամալլահում և Նաբլուսում սիոնսիտները հրկիզել են պաղեստինցիներին պատկանող մի քանի տներ, մեքենաներ և գյուղմթերք։