Բաքվում ԻԻՀ դեսպանատուն. Իրանի սահմանները բաց են Ադրբեջանի և Նախիջևանի քաղաքացիների համար
Բաքվում ԻԻՀ դեսպանատունը հայտարարել է. «Իրանի սահմանները բաց են Ադրբեջանի և Նախիջևանի քաղաքացիների համար»:
Արձագանքելով Իրանի քաղաքացիներին վիզայի տրամադրումը դադարեցնելու և Իրանի այցելելու կապակցությամբ ադրբեջանցիներին ուղղված Բաքվի նախազգուշացումների կապակցությամբ այդ երկրի քաղաքացիների հարցերին, Բաքվում ԻԻՀ դեսպանատունը հայտռարարել է. «Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ Իրանի ցամաքային և օդային բոլոր սահմանները բաց են մեր ադրբեջանցի եղբայրների և քույրերի համար: Նրանց համար շարունակելու են կիրառվել մուտքի վիզայի չեղարկման նախկին դրույթները»:
Օրերս Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ երկրի միջազգային օդանավակայաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների համարվիզաների տրամադրման գործընթացը դադարեցվել է։