Միջազգային զարգացումները նորվեգացի պաշտոնյայի և Ալի Բաղերիի հանդիպման առանցքը
https://parstoday.ir/hy/news/iran-i202032-Միջազգային_զարգացումները_նորվեգացի_պաշտոնյայի_և_Ալի_Բաղերիի_հանդիպման_առանցքը
Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության տարածաշրջանային գործերի գլխավոր տնօրենը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական տեղակալի հետ, մտքեր փոխանակել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 27, 2023 07:07 Asia/Tehran
  • Միջազգային զարգացումները նորվեգացի պաշտոնյայի և Ալի Բաղերիի հանդիպման առանցքը

Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության տարածաշրջանային գործերի գլխավոր տնօրենը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական տեղակալի հետ, մտքեր փոխանակել։

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության տարածաշրջանային գործերի գլխավոր տնօրեն Վեբյորն Դիսվիկը և նրան ուղեկցող պատվիրակությունը, որոնք Թեհրան էին մեկնել երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների գլխավոր տնօրենների մակարդակով խորհրդակցությունների նպատակով, այս խորհրդակցությունների ավարտին հանդիպում և զրույց են ունեցել Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական տեղակալ Ալի Բաղերիի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կարևորագույն զարգացումների, այդ թվում՝ Աֆղանստանի և Պաղեստինի շուրջ։

Մինչ այս հանդիպումը Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության տարածաշրջանային հարցերով գլխավոր տնօրենը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով ավագ խորհրդական՝ Ալի Ասղար Խաջիի հետ և խոսել Եմենում տիրող վերջին իրավիճակի և խաղաղության հեռանկարների մասին։