Իսլամական հեղափոխության առաջնորդ. «Միասնությունն» ու «հոգեւորությունը» ենթարկվում են կայսերապաշտության թշնամությանն ու խափանարարությանը
Հաջջի մեծ կոնգրեսի կապակցությամբ ուղերձում իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է, որ «Միասնությունն» ու «հոգևորությունը» ժամանակի այս պահին ավելի շատ են ենթարկվում կայսերապաշտության և սիոնիզմի թշնամությանն ու ոչնչացմանը, քան անցյալում։
Մեծարգո առաջնորդի գրասենյակի տեղեկատվական բազայի հաղորդման համաձայն, այս ուղերձում Այաթոլլահ Խամենեին մատնանշել է, որ Հաջջի համաշխարհային ազդեցության անհրաժեշտ պայմանը իսլամական ումմայի կողմից ճիշտ ըմբռնումն ու ճանաչումն է «միասնության» և «հոգևորության» երկու սյուների վրա հիմնված այս առեղծվածային երույթի մասին:
Մեծարգո առաջնորդը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը և կայսերապաշտության այլ բևեռները կտրականապես դեմ են մուսուլմանների միասնությանը, մահմեդական ազգերի, երկրների և կառավարությունների փոխըմբռնմանը, այդ ազգերի երիտասարդ սերնդի բարեպաշտությանը և և ամեն կերպ ընդդիմանում են դրան:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը իսլամական ումմայի միասնությունն անվանել է իսլամական երկրների միջև երկխոսության, մտավոր և գործնական հաղորդակցության, կողմնորոշումների սիներգիայի և մերձեցման, համագործակցության և տնտեսական կապի արտահայտիչ և ասել.«Այս միասնության մյուս հարթությունը իսլամական դավանանքների կրոնագետների միջև երկխոսությունն է՝ հիմնված բարեխղճության, հանդուրժողականության, արդարության և իսլամական երկրների վերնախավերի միջև սերտ հաղորդակցության վրա»:
Միասնության վերաբերյալ Այաթոլլահ Խամենեին նաև նշեց, որ իսլամական երկրների քաղաքական և մշակութային առաջնորդները պետք է համակարգվեն միմյանց հետ՝ նախապատրաստվելու ապագա աշխարհակարգի պայմաններին, որպեսզի իսլամական ումման վերականգնի իր արժանի տեղը և չկրկնվի Առաջին համաշխարհային պատերազմից հետո քաղաքական ու տարածքային ճարտարագիտության դառը փորձը։
Նշելով, որ «հոգևորությունը», որը Հաջջի համաշխարհային կոչի արդյունավետության երկու սյուներից մեկն է, նշանակում է կրոնական էթիկայի խթանում և արևմուտքցիների կրոնից զուրկ բարոյականության կախարդանքին դիմակայելը, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ավելացրել.«Կրոնից զուրկ բարոյականությունը, որը երկար ժամանակ քարոզվում էր արևմտյան ինտելեկտուալ աղբյուրների կողմից, Արևմուտքում այս բարոյական անսանձ անկման հանգեցրեց, որին ականատես են բոլորն աշխարհում»:
Մեծարգո Այաթոլլահ Խամենեին ընդգծել է.«Մեր բոլորի և բոլոր ազգերի ու կառավարությունների պարտքն է դիմակայել ամերիկյան և սիոնիստական այս չար ծրագրին: