Իրանը ողջունում է Եգիպտոսի և Մարոկկոյի հետ հարաբերությունների վերականգնումն ու զարգացումը
Իրանի արտգործնախարարն ասել է. «Մենք ողջունում ենք Եգիպտոսի և Մարոկկոյի հետ հարաբերությունների բնականոն հուն վերադարձն ու զարգացումը»:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը այսօր հունիսի 29-ին, Ղորբան տոնի կապակցությամբ իսլամական երկրների դեսպանների հավաքում Հաջը համարելով իսլամական ումմայի միասնության վրա կենտրոնանալու հնարավորություն ասել է,-«Ուրախալի է, որ Աբրահամյան Հաջը ենթահող է ստեղծում իսլամական աշխարհի կրոնագետների,մուսուլման տղամարդկանց , կանանց ու երիտասարդների միջև հանդիպումների և քննարկումների, միջազգային պայմաններն ու փոփոխվող աշխարհակարգը ավելի լավ ըմբռնելու և իսլամական աշխարհի հարցերին մեծ ուշադրություն դարձնելու համար»:
Անդրադառնալով Թեհրան- Ռիադ հարաբերություններին, Ամիր Աբդոլլահյանը նշել է,-«Մենք ուրախ ենք, որ վերջին ամիսներին կարողացանք դիվանագիտական և բանակցությունների միջոցով Սաուդյան Արաբիայի և Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունները վերադարձնել բնականոն հուն»։
Մտահոգություն հայտնելով Սուդանում ճգնաժամի և քաղաքացիական պատերազմի կապակցությամբ՝ Իրանի արտգործնախարարն ասել է.- «Կասկած չկա, որ իսլամական աշխարհի թշնամիները լայնածավալ ծրագրեր են մշակել՝ մասնատելու իսլամական երկրները, և այն, ինչ տեղի ունեցավ վերջին տարիներին Աֆղանստանում, Իրաքում և Սիրիայում, իսլամական երկրների և ումմայի թշնամիների պլանի մաս է կազմում»։
Ընդգծելով, որ Պաղեստինի հարցը շարունակում է մնալ իսլամական աշխարհի գլխավոր խնդիրն ու առաջնահերթությունը, և անդրադառնալով իր սաուդցի գործընկերողջ հետ վերջերս ունեցած հանդիպմանն ու երկխոսությանը, Ամիր Աբդոլլահյանը նշել է.-«Երկու երկրներ՝ Իրանը և Սաուդյան Արաբիան, իսլամական մյուս երկրների հետ միասին, որոնք դերակատարություն ունեն տարածաշրջանում և աշխարհում, ավելի ուժեղ ու հաստատակամ շարունակում են աջակցել Պաղեստինի ճնշված ժողովրդին՝ պաղեստինցիների իրավունքների վերականգնման համար»:
Ամիր Աբդոլլահյանը նշելով, որ քաղաքական անկախության ճանապարհին ո՛չ Արևմուտքը, ո՛չ Արևելքը չեն կարող իշխել Իրանի կառավարությանն ու ժողովրդին, հավելել է.-«Մենք ողջունում ենք Արևելքի և Արևմուտքի հետ հարաբերությունների զարգացումը, և աշխարհի բոլոր հատվածների, հատկապես իսլամական աշխարհի հետ ամուր կապեր հաստատելուց բացի, տարածաշրջանն ու հարևանները համարվում են Իրանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթությունը»: