Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար. Մարտադաշտում կտեսնեք իրանական կարողությունն ու նախաձեռնողականությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i250780-Իրանի_պաշտպանության_նախարարի_պաշտոնակատար._Մարտադաշտում_կտեսնեք_իրանական_կարողությունն_ու_նախաձեռնողականությունը
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի պաշտոնակատարն, արձագանքելով երկրի պաշտպանական արդյունաբերության ոչնչացման վերաբերյալ պնդումներին, ասել է, որ նման պնդումները չեն փոխի Իրանի պաշտպանական կարողությունները, և իրանական կարողությունն ու նախաձեռնողականությունը կդրսևորվեն մարտադաշտում։
(last modified 2026-10-02T06:15:32+00:00 )
Հոկտեմբեր 02, 2026 09:43 Asia/Tehran
  • Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար. Մարտադաշտում կտեսնեք իրանական կարողությունն ու նախաձեռնողականությունը

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի պաշտոնակատարն, արձագանքելով երկրի պաշտպանական արդյունաբերության ոչնչացման վերաբերյալ պնդումներին, ասել է, որ նման պնդումները չեն փոխի Իրանի պաշտպանական կարողությունները, և իրանական կարողությունն ու նախաձեռնողականությունը կդրսևորվեն մարտադաշտում։

Հղում անելով IRIB-ին՝ Pars Today-ը հաղորդում է, որ գեներալ սեյեդ Մաջիդ Էբն-օլ-Ռեզան սոցիալական ցանցերից մեկի իր էջում գրել է. «Մի՛ փորձեք Սպիտակ տան խառնաշփոթը թաքցնել պատերազմի մասին երևակայական սցենարներով։ Հանրային ճնշումը, ուժերի հյուծվածությունն ու պատերազմի աճող ծախսերը խաթարել են ձեր հաշվարկները»։

Նա հավելել է. «Պաշտպանական արդյունաբերության ոչնչացման մասին պնդումները ոչինչ չեն փոխի։ Մարտադաշտում կտեսնեք իրանական կարողությունն ու նախաձեռնողականությունը և կզգաք դրա քաղաքական ազդեցությունը»։