Իրանը ողջունում է Եգիպտոսի և Մարոկկոյի հետ հարաբերությունների վերականգնումն ու զարգացումը
(last modified Thu, 29 Jun 2023 13:29:51 GMT )
Հունիս 29, 2023 16:59 Asia/Tehran
  • Իրանը ողջունում է Եգիպտոսի և Մարոկկոյի հետ հարաբերությունների վերականգնումն ու զարգացումը

Իրանի արտգործնախարարն ասել է. «Մենք ողջունում ենք Եգիպտոսի և Մարոկկոյի հետ հարաբերությունների բնականոն հուն վերադարձն ու զարգացումը»:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը այսօր  հունիսի 29-ին,  Ղորբան տոնի կապակցությամբ   իսլամական երկրների դեսպանների հավաքում Հաջը համարելով իսլամական ումմայի միասնության վրա կենտրոնանալու հնարավորություն  ասել է,-«Ուրախալի է, որ Աբրահամյան Հաջը ենթահող է ստեղծում  իսլամական աշխարհի կրոնագետների,մուսուլման  տղամարդկանց , կանանց ու  երիտասարդների միջև հանդիպումների և քննարկումների, միջազգային պայմաններն ու փոփոխվող աշխարհակարգը ավելի լավ ըմբռնելու  և իսլամական աշխարհի հարցերին մեծ ուշադրություն  դարձնելու համար»:

Անդրադառնալով Թեհրան- Ռիադ հարաբերություններին, Ամիր Աբդոլլահյանը նշել  է,-«Մենք ուրախ ենք, որ վերջին ամիսներին կարողացանք դիվանագիտական ​​և բանակցությունների միջոցով Սաուդյան Արաբիայի և Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունները  վերադարձնել բնականոն հուն»։

Մտահոգություն  հայտնելով Սուդանում ճգնաժամի և քաղաքացիական պատերազմի կապակցությամբ՝ Իրանի արտգործնախարարն ասել է.- «Կասկած չկա, որ իսլամական աշխարհի թշնամիները լայնածավալ ծրագրեր են մշակել՝ մասնատելու իսլամական երկրները, և այն, ինչ տեղի ունեցավ վերջին տարիներին Աֆղանստանում, Իրաքում և Սիրիայում,  իսլամական երկրների և ումմայի  թշնամիների պլանի մաս է կազմում»։

Ընդգծելով, որ Պաղեստինի հարցը շարունակում է մնալ իսլամական աշխարհի գլխավոր խնդիրն ու առաջնահերթությունը,  և անդրադառնալով իր սաուդցի գործընկերողջ հետ վերջերս ունեցած հանդիպմանն ու երկխոսությանը, Ամիր Աբդոլլահյանը  նշել է.-«Երկու երկրներ՝ Իրանը և Սաուդյան Արաբիան, իսլամական մյուս երկրների հետ միասին, որոնք դերակատարություն ունեն տարածաշրջանում և աշխարհում, ավելի ուժեղ ու հաստատակամ շարունակում են աջակցել Պաղեստինի ճնշված ժողովրդին՝ պաղեստինցիների իրավունքների վերականգնման համար»:

Ամիր Աբդոլլահյանը նշելով, որ քաղաքական անկախության ճանապարհին ո՛չ Արևմուտքը, ո՛չ Արևելքը չեն կարող իշխել Իրանի կառավարությանն ու ժողովրդին, հավելել է.-«Մենք ողջունում ենք Արևելքի և Արևմուտքի հետ հարաբերությունների զարգացումը, և աշխարհի բոլոր հատվածների, հատկապես իսլամական աշխարհի հետ ամուր կապեր հաստատելուց բացի, տարածաշրջանն ու հարևանները համարվում են Իրանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթությունը»: