ԻԻՀ բանակը դառապարտել է Շվեդիայում Ղուրանի անարգւոմը
https://parstoday.ir/hy/news/iran-i202324-ԻԻՀ_բանակը_դառապարտել_է_Շվեդիայում_Ղուրանի_անարգւոմը
ԻԻՀ բանակը տարածել է հայտարարություն, որում դատապարտել է Ղուրանի անարգումը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հուլիս 02, 2023 07:53 Asia/Tehran
  • ԻԻՀ բանակը դառապարտել է Շվեդիայում Ղուրանի անարգւոմը

ԻԻՀ բանակը տարածել է հայտարարություն, որում դատապարտել է Ղուրանի անարգումը:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարության մեջ ասված է. «Շվեդիայում հակաիսլամիստների գործողությունները, չնայած որոշ համաշխարհային հանցագործների աջակցությանը, հավանության չեն արժանանում ոչ մի ազատ մարդու, հասարակության կամ երկրի կողմից, որն աջակցում է համաշխարհային խաղաղությանը, միասնությանը և անվտանգությանը»:

Հայտարարության մեջ ասված է. «Ղուրանի լույսը երբեք չի նվազել մարդկային սրտերում, և արևմտյան որոշ երկրներում տեղի ունեցող դաժան գործողությունները ոչ միայն չեն խաթարի այս Սուրբ գրքի նկատմամբ հավատքին, այլ ավելի միասնական կդարձնեն իսլամ աշխարհը, հատկապես Հաջի ուխտագնացության օրերին»: