Անտոնիո Գուտերեշն ԱՄՆ-ին կոչ է արել չեղարկել Իրանի դեմ սահմանած պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/iran-i202542-Անտոնիո_Գուտերեշն_ԱՄՆ_ին_կոչ_է_արել_չեղարկել_Իրանի_դեմ_սահմանած_պատժամիջոցները
Իրանի հարցով  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի վերաբերյալ իր 15-րդ զեկույցում  անդրադառնալով ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի անօրինական դուրս գալուն,  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ԱՄՆ-ին կոչ է արել չեղարկել Իրանի դեմ սահմանած պատժամիջոցները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 06, 2023 16:04 Asia/Tehran
  • Անտոնիո Գուտերեշն ԱՄՆ-ին կոչ է արել չեղարկել Իրանի դեմ սահմանած պատժամիջոցները

Իրանի հարցով  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի վերաբերյալ իր 15-րդ զեկույցում  անդրադառնալով ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի անօրինական դուրս գալուն,  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ԱՄՆ-ին կոչ է արել չեղարկել Իրանի դեմ սահմանած պատժամիջոցները:

 Թիվ 2231 բանաձևի համաձայն՝ վեց ամիսը մեկ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի զեկույցը ներկայացվում և քննարկվում է Անվտանգության խորհրդի հերթական նիստում,ընդորում բանաձևի և ՀԳՀԾ-ի իրագործման մասին 14-րդ զեկույցը ներկայացվել էր 2022 թվականի դեկտեմբերի 19-ին անցկացված նիստում։ Այսօր՝ հինգշաբթի (հուլիսի 6-ին) տեղի կունենա 2231 բանաձեւի վերաբերյալ Անտոնիո Գուտերեշի  15-րդ զեկույցը քննարկելու նպատակով Անվտանգության խորհրդի հերթական նիստը, որտեղ ելույթով հանդես նաեւ ՄԱԿ-ում Իրանի դեսպան ու մշտական ​​ներկայացուցիչը։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն Իրանի հարցով Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի վերաբերյալ իր 15-րդ զեկույցում, որը քննարկվելու է առաջիկա մի քանի ժամից կայանալիք խորհրդի հերթական նիստում, նշելով, որ  ՀԳՀԾ-ն  շարունակում է մնալ լավագույն տարբերակը,  Միացյալ Նահանգներին կոչ է արել չեղարկել Իրանի դեմ սահմանած պատժամիջոցները և  երկարաձգել այս երկրի նավթի առևտրի հետ կապված բացառությունները։