Իրանի և Իրաքի նավթի նախարարները քննարկել են համատեղ նախագծերը
https://parstoday.ir/hy/news/iran-i202636-Իրանի_և_Իրաքի_նավթի_նախարարները_քննարկել_են_համատեղ_նախագծերը
Իրանի և Իրաքի նավթի նախարարները քննարկումներ են անցկացրել համատեղ նախագծերի շուրջ: Այս մասին հայտնում է IRNA-ն:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 08, 2023 15:11 Asia/Tehran
  • Իրանի և Իրաքի նավթի նախարարները քննարկել են համատեղ նախագծերը

Իրանի և Իրաքի նավթի նախարարները քննարկումներ են անցկացրել համատեղ նախագծերի շուրջ: Այս մասին հայտնում է IRNA-ն:

Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին և Իրաքի նավթի նախարար Հայան Աբդուլ Գանին հանդիպել են Վիեննայում OPEC-ի հանդիպման  շրջանակներում:

Երկու երկրների նավթի նախարարները քննարկել են նավթային ոլորտում համագործակցության, ինչպես նաև նավթի ու գազի փոխանակման հարցերը:

Նրանք նաև քննարկել են համատեղ ներդրումների և ընդհանուր նավթահանքերի մշակման հնարավորությունը, ինչպես նաև բանակցություններ են վարել իրանական ինժեներատեխնիկական ծառայություններն Իրաք արտահանելու շուրջ: