Արևմտյան լրատվամիջոցների երկակի ստանդարտները՝ օկուպացված տարածքներում ցույցերը լուսաբանելու հարցում
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է.-«Արևմտյան մեդիա կայսրությունը, աչք փակելով օկուպացված տարածքներում ցուցարարներին ճնշելու վրա, ցույցերը ներկայացնում է որպես Իսրայելի կեղծ ժողովրդավարության խորհրդանիշ»:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին կիրակի օրն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.-«Օկուպացված տարածքներում հարյուր հազարավոր մարդկանց կաթվածահար անող բողոքի ցույցերն ու գործադուլները շարունակվում են բռնաճնշումների ուղեկությամբ: Ցուցարարների դեմ կիրառվում են բռնության ու ճնշման ամենաժամանակակից միջոցները և միաժամանակ թաքցվում Սիոնիստական ռեժիմի անվտանգության ուժերի և ոստիկանության կողմից վիրավորների, ձերբակալվածների ու զոհվածների վիճակագրական տվյալները:
Քանանի Չաֆին հավելել է,-«Արևմտյան լրատվամիջոցները լուսաբանելով Արևմուտքի չմիավորված երկրում ամենափոքր հանրահավաքն ու բողոքը, խոսքի ազատության ու մարդու իրավունքների պաշտպանության մեծ ստով խլացնում են աշխարհի ժողովուրդների ականջը կամ անկարգությունները, խռովությունները և ավերածությունները բնութագրում են որպես բողոք և հեղափոխություն»:
Դատական կառուցվածքում փոփոխություններ իրականացնելու Սիոնիստական ռեժիմի կաբինետի ջանքերի մեկնարկից հետո օկուպացված Պաղեստինը, հատկապես նրա կարևոր քաղաքները, ինչպիսիք են Թել Ավիվն ու Հայֆան, շաբաթներ շարունակ ականատես են եղել շարունակական ցույցերի։
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջարկել է օկուպացված տարածքներում դատական ուժի նվազեցման ծրագիր, որը սահմանափակում է Սիոնիստական ռեժիմի Գերագույն դատարանի լիազորությունները և փոխարենը ամրապնդում է գործադիր և օրենսդիր իշխանությունների դիրքը:
Այս ծրագրի շրջանակում թուլացնելով իսրայելական ռեժիմի դատական համակարգը, նախարարների կաբինետը և քաղաքական կուսակցությունները հնարավորություն կունենան վերահսկել դատարաններում դատավորների ընտրության հանձնաժողովը ՝ նշանակելով կուսակցականներ և քաղաքական գործիչներ և թույլ չտալ, որ դատավորները լինեն այս հանձնաժողովի անդամ։
Սիոնիստական ռեժիմի վարչապետն ու նրա կողմնակիցները համոզված են, որ դատական կառույցը մեծ իշխանություն ունի և միջամտում է գործադիր իշխանության գործունեությանը։
Ցուցարարների կարծիքով Նեթանյահուն թուլացնելով դատական համակարգը փորձում է իրեն պաշտպանել կոռուպցիոն մեղադրանքներից՝ և այդ կերպ ազատվել դատական հետապնդումից։