Շվեդիայում հերթական անգամ անարգել են Ղուրանը
https://parstoday.ir/hy/news/iran-i203308-Շվեդիայում_հերթական_անգամ_անարգել_են_Ղուրանը
Շվեդիայում Ղուրանն անարգելու հերթական ակցիայից հետո, Իրանում այդ երկրի դեսպանը կանչվել է ԱԳՆ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 21, 2023 11:23 Asia/Tehran
  • Շվեդիայում հերթական անգամ անարգել են Ղուրանը

Շվեդիայում Ղուրանն անարգելու հերթական ակցիայից հետո, Իրանում այդ երկրի դեսպանը կանչվել է ԱԳՆ:

Սիլվան Մոմիկան, ով նախկինում նույնպես ոստիկանության թույլտվությամբ իրականացրել էր ակցիա, որի ժամանակ այրել էր Ղուրանը, հերթական անգամ, Ստոկհոլմում Իրաքի դեսպանատան դիմաց, անարգել է Ղուրանը:

Արձագանքելով այս քայլին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է. «Մենք խստորեն դատապարտում ենք Շվեդիայում սուրբ Ղուրանի և իսլամական սրբությունների անարգումը և այդ երկրի  կառավարությանը լիովին պատասխանատու ենք համարում ամբողջ աշխարհում մուսուլմանների զգացմունքները բորբոքելու հետևանքների համար: Իսլամական սրբություններն անարգելը և ատելություն տարածելը բռնության դրսևորում է և թշնամական գործողություն աշխարհի երկու միլիարդ մուսուլմանների նկատմամբ»: 

Ավելի վաղ Իրաքի վարչապետը արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել էր Ստոկհոլմից հետ կանչել Իրաքի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին։ Իրաքի կառավարությունը Բաղդադում Շվեդիայի դեսպանից պահանջել է լքել այդ երկրի տարածքը։